Իշխանությունները լավ կանեն, որ սկսեն իրենց տիկնանց կառավարման համակարգից «հանելով»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ մայիսի 12-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է կրճատել պետական կառավարման աշխատակազմի մի մասը՝ պետբյուջեի միջոցները խնայելու համար: «Պետք է ձեւավորենք առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ»,- ասել էր ՀՀ վարչապետը:

Հայտնի է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, որը «Ռազմական բժիշկների ասոցացիա» ՀԿ-ի նախագահն է, միաժամանակ զբաղեցնում է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդականի պաշտոնը: Սոցցանցերում նախարարի կնոջ ծավալած ակտիվ «գործունեությունը», «ֆոտոսեսիաների» շարքերը հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ նա իր աշխատանքային պարտականությունները կատարելու համար հաստատ ժամանակ չի ունենում:

Ուստի, կարծում ենք, իշխանությունները լավ կանեն, որ սկսեն իրենց տիկնանց եւ սիրեկաններին կառավարման համակարգից եւ բյուջետային ձեռնարկություններից «հանելով», հա՛մ միջոցներ կխնայվեն, հա՛մ էլ համակարգի բնականոն գործունեությունը կվերականգնվի:




Լրահոս