Shamshyan.com-ի տեղեկություններով, քիչ առաջ Վայոց Ձորի մարզի Վայքի սահմանապահ դիրքերում հակառակորդի դիպուկահարի կրակոցից մահացել է պայմանագրային զինծառայող, 25-ամյա Արամ Վաղինակի Օհանյանը:
Տեղեկությունը ճշտելու նպատակով ArmLur.am-ը կապ հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով միայն հաստատեց զինծառայողի մահանալու հանգամանքը, սակայն նշեց, որ մանրամասներ այժմ չի կարող հայտնել: