Գուրգեն Արսենյանի որդին երբևէ չի խուսափել վարույթն իրականացնող մարմնից. պարզաբանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գուրգեն Արսենյանի գրասենյակը պարզաբանում է.

«Որոշակի թյուր ըմբռնումներից խուսափելու համար, կրկին պարզաբանում ենք, որ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Գուրգենի Արսենյանը, երբևէ չի խուսափել վարույթն իրականացնող մարմնից,պարզապես վերջինս գտնվել է արտերկրում, ինչի մասին զանգահարել և ֆաքսի միջոցով տեղեկացրել է համապատասխան քննչական մարմիններին, ինչպես նաև հստակ տեղեկություն է տվել, որ սույն թվականի մայիսի 11-ին վերադառնալու է Հայաստանի Հանրապետություն, ինչը որ տեղի է ունեցել:

2016թ.-ի մայիսի 11-ին` ժամը 16:10-ի սահմաններում Գուրգեն Գուրգենի Արսենյանը հատել է Վրաստան-Հայաստան սահմանը և «Բագրատաշեն» սահմանային անցակետում ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններին»:




Լրահոս