![](https://armlur.am/wp-content/uploads/2016/05/0983d42c26c0b45147a68f72b1d418f2-472x265.jpg)
Մայիսի 14-ին, ժամը 22.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նելսոն Ստեփանյան փողոցում գտնվող քոլեջի մոտակայքում «Վոլկսվագեն» մակնիշի մարդատար ավտոմեքենան ընկել է փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Մոլդովական փողոցի թիվ 37ա հասցեում գտնվող «Առևտրի քոլեջի» մոտակայքում «Վոլկսվագեն Պասսատ» մակնիշի 34 RZ 630 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և առջևի հատվածով կախվել է 1մ խորությամբ փոսի մեջ:
Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել փոսից։