
Եռօրյա պայքարից հետո ավարտվեց հեծանվասպրորտի խճուղու Հայաստանի առաջնությունը:
Մրցումային վերջին օրը հեծանվորդները ուժերը չափեցին կրիտերիյում ձևում: ՀԱՕԿ լրատվության բաժինը հայտնում է, որ այստեղ ևս, ինչպես նախորդ երկու օրերին չեմպիոն դարձավ Մհեր Մկրտչյանը, ով նաև Հայաստանի բացարձակ չեմպիոնն է: Երկրորդ և երրորդ տեղերում են Դավիթ Մկրտչյանը ու Էդգար Սարգսյանը:
Երիտասարդների պայքարում ոսկե մեդալակիր դարձավ Պավել Ստեփանյանը, իսկ արծաթե և բրոնզե մեդալակիր դարձան Ռոբերտ Խաչատրյանը և Վալոդյա Ջուլհակյանը:
Պատանիների մրցավազքում լավագույնները օլիմպիական հերթափոխի մանկապատանեական քոլեջի սաներն էին՝ Հայկ Սահակյանը, Հովհաննես Երանոսյանը և Հենրիկ Երանոսյանը: