
«Առաջին ալիք»-ի հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանն ու ողջ հայկական պատվիրակությունը Հայաստան կժամանեն լուսադեմին։ Ինքնաթիռը վայրէջք կկատարի մայիսի 16-ին, ժամը 04:45-ին:
Հիշեցնենք՝ մայիսի 14-ի երեկոյան կայացել է «Եվրատեսիլ-2016»-ի եզրափակիչ փուլը: Իվետան գրավել է 7-րդ հորիզոնականը: