
Ստամբուլի Մալտեպե թաղամասում ահաբեկչություն է տեղի ունեցել, որի արդյունքում 4 մարդ է տուժել, փոխանցում է Anadolu-ն:
Հայտնի է, որ ռումբը գտնվել է փաթեթի մեջ, որը թողել են էստակադայի տակ:
Դեռևս ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը: Դեպքի վայրում ոստիկանության աշխատակիցներ են աշխատում:
Ստամբուլում վերջին շրջանում ահաբեկչությունների թիվը կտրուկ աճել է: Վերջին նման դեպքը տեղի էր ունեցել մայիսի 12-ին, երբ ականապատ մեքենայի պայթյունի արդյունքում 8 մարդ է տուժել, որոնց թվում՝ 5 զինծառայող: