Այսօր տեղի կունենա Սարգսյան-Ալիև հանդիպումը. ինչ ակնկալիքներ ունի ՌԴ ԱԳՆ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մայիսի 16-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Երկու երկրների նախագահները Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջին սրացումից հետո առաջին անգամ կհանդիպեն:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 12-ին հայտարարություն էին տարածել, ըստ որի՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է կայանալ հաջորդ շաբաթ:

Կողմերը հաստաստել են, որ կմեկնեն Վիեննա:

ՌԴ ԱԳՆ-ում ակնկալում են, որ Սարգսյան-Ալիև բանակցությունները՝ Սերգեյ Լավրովի, Ջոն Քերիի և Ժան-Մարկ Էյրոյի մասնակցությամբ, կամրապնդեն ստեղծված իրավիճակից քաղաքական ելքի որոնման ուղիները:

Պլանավորվում է նաև, որ բանակցություններից առաջ երկկողմ խորհրդակցություններ կկազմակերպվեն: Մասնավորապես, Լավրովը և Քերին բովանդակային հանդիպում կանցկացնեն:




Լրահոս