Ադրբեջանն իսկապես պատրաստվում է բացառապես ռազմական ճանապարհով հարցի լուծմանը. Սամվել Ֆարմանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում քննարկվում է պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ճանաչել Արցախի անկախությունը: Նիստի ընթացքում պատգամավորների կողմից հիմնականում բացասական կարծիքներ էին հնչում այս հարցի շուրջ: Ըստ օրենսդիրի անդամների` այժմ դրա ժամանակը չէ:

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ելույթում ընդգծեց, որ նախագծում հաշվի առնված չեն մի քանի հանգամանքներ. արդյոք Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը կհանգեցնի՞ Ադրբեջանի կողմից Արցախի ճանաչման: «Ադրբեջանն իսկապես պատրաստվում է բացառապես ռազմական ճանապարհով հարցի լուծմանը: Արդյոք այդ վերջին իրադարձությունները մեծ ազդակ պե՞տք է հանդիսանան միջազգային հանրությանը, իհարկե, այո», – նշեց նա: Ֆարմանյանն ընդգծեց, որ գոնե միջանկյալ հատվածում պետք է հաշվարկներ իրականացնել` մեր կողմից ճանաչումը կբերի՞ գոնե մի քանի երկրի կողմից ճանաչման:




Լրահոս