Բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե է մուտքագրվել 1 մլն.դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության  կիրառած պատժամիջոցներից  ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1,0մլն.դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 10-13.05.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 950.0հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 19 որոշում և հաշվարկվել 552.61 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս:

Մասնավորապես`

 Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռու  տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 182.25 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի  տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 117.6 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի  տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է  100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 207.76 հազ.դրամի  շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ    

Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում  և հաշվարկվել է 40.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար

Արագածոտնի տարածքային բաժնի հայտնաբերած խախտումների համար 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի 2 որոշում:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ 

Կոտայքի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու  համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Արարատի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Արմավիրի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի  վարչական տուգանքի  որոշում:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դրամի  վարչական տուգանքի 2 որոշում:

Ապօրինի որսի իրականացման համար

Արմավիրի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Արարատի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար  2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100,0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում հաշվարկվել է 5.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության և Երևանի տարածքային բաժինների  կողմից համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 29.0կգ /71 հատ/  <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից  առգրավվել է 11.0կգ /16հատ/  <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <<Նարեկ>> ծերանոց:

Շիրակի տարածքային բաժնի կողմից  առգրավվել է 9.1կգ /27հատ/  <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <<Ֆ.Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություն>> ՊՈԱԿ:

Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում  առգրավվել է 49.1կգ /114 հատ/  <<սիգ>> տեսակի ձուկ:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1,0մլն.դրամ:




Լրահոս