Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 13-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման վերջնաժամկետը: Սակայն, ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Ա. Հովսեփյանի վերանշանակման հարցը, որն ամիսներ առաջ համարվում էր փակված թեմա, կարծես թե վերանայվել է: Չի բացառվում, որ Մոսկվայից վերադառնալուց հետո Սերժ Սարգսյանը որոշի Հովսեփյանին «ձեռք չտալ»: Բայց, չնայած այս հանգամանքին, իշխանական կուլիսներում շարունակում են որոշ արժանահավատ թեկնածուների «առաջ մղել»: Ըստ այդմ, լուրեր կան, որ ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի համար Ս. Սարգսյանի մոտ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ են բարեխոսել՝ որպես գլխավոր դատախազի արժանի թեկնածու: Իր խողովակներով գլխավոր դատախազի պաշտոնի լոբբինգն է իրականացնում նաեւ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը: Սակայն հարցը վերջնականապես կլուծվի մոսկովյան այցից հետո:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ