
Թուրքիայի ոստիկանությունը երկրի արևելքում գտնվող Էլյազիգ նահանգում ռեյդեր է անցկացրել «Իսլամական պետության» գործունեության մեջ ներգրավված կասկածյալների բնակության վայրերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Դատախազության կողմից լիազորված ռեյդերն անցկացվել են կասկածյալների բնակության 6 հասցեներով:
Ռեյդերի արդյունքում ձերբակալվել է 7 մարդ: Նրանցից մեկը «Իսլամական պետության» տարածքային բջիջի ղեկավարության ներկայացուցիչն է, մյուսը ահաբեկչական խմբավորման դահիճներից մեկն է համարվում, ով մասնակից է եղել Սիրիայում իրականացված մի քանի մահապատիժների:
Ռեյդերի ընթացքում նաև «Իսլամական պետության» մեծ թվով փաստաթղթեր են առգրավվել: