Արդեն մոտ երեք ամիս է, ինչ Շիրակի մարզի Հովունի համայնքը ղեկավար չունի: Այժմ համայնքապետի պարտականությունները ժամանակավորապես կատարում է գյուղապետի տեղակալ Տիգրան Մանուկյանը: Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 6-ին մոտ 10 միլիոն դրամի յուրացում կատարելու մեղադրանքով ձերբակալվել էր Շիրակի մարզի Հովունի գյուղի 17 տարվա գյուղապետ Թելման Միրիջանյանը: Ըստ քրեական գործի՝ Միրիջանյանը բնակիչներից 3 մլն 200 հազար դրամի հողահարկ է գանձել, սակայն այն գյուղապետարանի բյուջե չի մուտքագրել, ավելին, կեղծ փաստաթղթերի միջոցով գյուղապետարանի դրամարկղից ելքագրել ու յուրացրել է 6 մլն 200 հազար դրամ: Նա մոտ երեք ամիս է, ինչ կալանավայրում է: «Ժողովուրդ»-ը Թելման Միրիջանյանի քույր Սիրանույշ Միրիջանյանից տեղեկացավ, որ կալանքի երկու ամիսը լրանալուն պես այն երկարաձգվել է եւս երկու ամսով: Իսկ Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետ Կառլեն Աբրահամյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ մեղադրանքը հաստատվելուց հետո միայն կնշանակվեն գյուղապետի արտահերթ ընտրություններ:
ԳՅՈՒՂԱՊԵՏ ՉԿԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ