Միջազգային հանրության կողմից ինչ-որ վճռականություն կա. Լևոն Զուրաբյանը՝ Սարգսյան-Ալիև սպասվող հանդիպման մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք միշտ ասել ենք, որ այս վիճակում հարմար չենք համարում քննադատել, մեկնաբանել, խորհուրդներ տալ: Ի վերջո, իրավիճակին տիրապետում է իշխանությունը, ռեսուրսներին նույնպես: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այսօր կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպման նպատակահարմարությանը, այս մասին նշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Այս վիճակում մենք զերծ կմնանք որևէ մեկնաբանությունից: Կարծես՝ լուրջ կազմ է հավաքված: Միջազգային հանրության  կողմից կա ինչ-որ վճռականություն, որ ինչ-որ ձևով կարգավորվի իրավիճակը», – նշեց նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս