ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ ՀԱՐՑԱՔՆՆԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 20-ին Կառավարության 3-րդ մասնաշենքի 6-րդ հարկից նետվելու միջոցով ինքնասպան եղած, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակից Հայկ Հայրապետյանի հայրը՝ Միշա Հայրապետյանը, երեկ՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, ասաց, որ իր տղայի ոսկրածուծից նմուշ են վերցրել եւ այն հանձնել դատաբժշկական փորձաքննության. «Ինձ ասել են, թե այդ նմուշի պատասխանը պատրաստ կլինի 30 օր հետո: Ես հիմա սպասում եմ այդ պատասխանին, որովհետեւ տղայիս մահվան պատմության մեջ ամեն ինչ շատ մութ է»: Միշա Հայրապետյանը նաեւ տեղեկացրեց, որ իր տղայի բոլոր համակուրսեցիներին օրերս հարցաքննության են տարել ոստիկանություն՝ պարզելու, թե ինչ խնդիր է ունեցել. «Սակայն տղայիս կուրսեցիներն ասել են, որ Հայկը ոչ մի խնդիր չի ունեցել եւ որեւէ անգամ ոչնչից չի դժգոհել»:




Լրահոս