«Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած Սյունիքի մարզի բնակիչները պատմեցին, որ իրենք աշխատում են գործարար Սիլվա Համբարձումյանին պատկանող Լիճքի Սիփանի մեկ հանքավայրում ու ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում: Մեր զրուցակիցները վրդովված նշեցին, որ իրենք վտանգավոր աշխատանք են կատարում, սակայն վաստակած գումարի մասին չեն կարողանում պարզաբանում ստանալ ղեկավարությունից: «Ժողովուրդ»-ը երեկ՝ ողջ օրվա ընթացքում, չկարողացավ կապվել գործարար Սիլվա Համբարձումյանի հետ, քանի որ նա համառորեն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին ու հաղորդագրություններին: Ու այդպես էլ մեզ անհասկանալի մնաց՝ Համբարձումյանը փող չունի, թե որոշել է «քցել» մարդկանց: Նշենք, որ Ս. Համբարձումյանն առավել հայտնի դարձավ հասարակության շրջանում այն բանից հետո, երբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը «Մարիոթ» հյուրանոցում բոլորի ներկայությամբ հարվածեց նրան:
ՉԻ ՎՃԱՐՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ