ՀՐՃՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հայտարարել է, թե առաջիկայում Հալեպից մեծ արտագաղթ է տեղի ունենալու, եւ Հայաստանը պետք է պատրաստ լինի ընդունելու իր սիրիահայ հայրենակիցներին: Ընդ որում, նա այս հայտարարությունն արել է մեծ բավականությամբ: Իսկ պատճառը դժվար չէ գուշակել. վարչապետը թաքուն երազում է, որ սիրիահայերի հսկայական բանակ եւս գա ՀՀ: Դա նրան հարկավոր է, որպեսզի սիրիահայերի ներհոսքի միջոցով կարողանան մանիպուլյացիա անել արտագաղթի մասին վկայող վիճակագրական տվյալներում ու փորձեն մեղմել այդ սարսափելի թիվը:




Լրահոս