ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խնդրել է ժամանակից շուտ «սուր չճոճել»՝ մեկնաբանելով «Եվրատեսիլ-2017»-ից հրաժարվելու մասին կոչերը, փոխանցում է Ntv-ն:
Մրցույթում ուկրաինացի երգչուհի Ջամալայի հաղթանակից հետո Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Գերաշենկոն հայտարարել է, որ «Եվրատեսիլ-2017»-ին պետք է թողնել միայն այն արտիստներին, ովքեր ներառված չեն երկրի իշխանությունների «սև ցուցակում»:
Մեկնաբանելով այդ հայտարարությունը՝ Պեսկովն ընդգծել է, որ մրցույթի կանոնները բոլորի համար հավասար են, և Ուկրաինան պետք է հետևի դրանց:
Այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը պետք է հրաժարվի մրցույթից, Պեսկովը պատասխանել է. «Մի՛ շտապեք սուր ճոճել»: