Թուրքիան «տաքացրել է ձեռքերը» ահաբեկիչների հետ նավթային բիզնեսի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Անկարան «տաքացրել է ձեռքերը» ահաբեկիչների հետ նավթային բիզնեսի վրա, փոխանցում է Vzglyad-ը:

Նրա խոսքով՝ կամ հիմքեր կարծելու, որ թուրքերի և ծայրահեղականների միջև բիզնեսը ներառել է սահմանի միջոցով վառելիքի և արտեֆակտների անօրինական տեղափոխումը:

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ թուրքական ղեկավարությունը տեղյակ է եղել ահաբեկիչների հետ անօրինական առևտրի մասին, սակայն ոչինչ չի ձեռնարկել, որպեսզի կանխի դա: «Ավելին, նա տաքացրել է ձեռքերն այդ բիզնեսի վրա»,-ՏԱՍՍ-ը մեջբերում է Լավրովի խոսքը:

ՌԴ արտգործնախարարը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ռուսաստանի փաստեր ունի «Իսլամական պետության» և Թուրքիայի միջև կապի մասին:




Լրահոս