
Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին մայիսի 16-ին Դոհայում վիրահատության է ենթարկվել:
L’Equipe»-ը տեղեկացնում է, որ այն հաջող է եղել, ու Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի ապաքինման համար անհրաժեշտ կլինի 2 ամիս:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ դրա պատճառով կիսապաշտպանը բաց կթողնի Եվրո-2016-ը: Ֆրանսիայի ավարտված առաջնությունում անցկացրած 18 խաղում Վերատին կատարել է երեք գոլային փոխանցում: