
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին տեղյակ է Վիեննայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման մասին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Վիեննայում այսօր երեկոյան կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը»,-Թվիթերի իր էջում գրել է Մոգերինին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՀՀ նախագահը ժամանել է Վիեննա: