
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախաշեմին բանակցություններ են անցկացնում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն ավելի վաղ գործակալությանը հայտնել էր, նախարարները Վիեննայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Սիրիայի և Ուկրաինայի իրավիճակը:
ՌԴ ԱԳ նախարարն իր ամերիկացի գործընկերոջ և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ կմասնակցի Լեռնային Ղարաբաղի հարցով ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը: