
“ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առայժմ չի շտապում իր տեսակետը հայտնել Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունների կապակցությամբ։ “Ժողովուրդ”-ն այս առթիվ երեկ դիմեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին, որն էլ ի պատասխան նշեց. “Պարոն Քոչարյանն ուշադրությամբ հետևում է և արտաքին, և ներքաղաքական գործընթացներին։ Ու կարծում եմ՝ առաջիկայում նա իր տեսակետը կհայտնի”,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։