
Վիեննայում սկսվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԵՄ բարձր ներկայացուցիչ, ԵՀ փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինի հետ: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով գտնվում է Ավստրիայի Հանրապետությունում՝ Վիեննայում, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ: