
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վիեննայում հանդիպում է անցկացրել ԵՄ արտաքին հարցերով Գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ՝ ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳՆ ղեկավարների նիստի նախաշեմին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կայացել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպումը: