ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է առաջնագծում

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված քառօրյա պատերազմի ընթացքում եւ հետո Արցախ մեկնեցին բազմաթիվ կամավորականներ, Արցախյան պատերազմի մասնակիցներ, ովքեր իրենց պարտքը համարեցին այս դժվարին օրերին լինել առաջնագծի զինվորների կողքին: ArmLur.am-ի տեսախցիկը ֆիսքել է հարավային ուղղությամբ տեղակայված առաջնագծում մեր դիրքապահներին, որոնց մարտական ոգին մշտապես բարձր է:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ կարգով է որոշվում երեխայի քաղաքացիության հարցը:

Սվետլաննա Միրզոյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին ՀՀ քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն: Երեխան, ում ծնողներից մեկը նրա ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսն անհայտ է, կամ քաղաքացիություն չունեցող անձ է, ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն:
Այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը՝ օտարերկրյա քաղաքացի, երեխայի քաղաքացիությունը որոշվում է ծնողների գրավոր համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն, եթե՝
– նա ծնվել է ՀՀ-ում, կամ
– ՀՀ քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ, կամ
– ծնողները մշտապես բնակվում են ՀՀ-ում:

ՀՀ սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերն են ՀՀ քաղաքացու անձնագիրը, իսկ մինչեւ 16 տարին լրանալը՝ ծննդյան վկայականը կամ ՀՀ քաղաքացիությունը հաստատող վկայականը: Նշենք, որ համաձայնության բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն, եթե նա ծնվել է ՀՀ-ում կամ եթե ՀՀ քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ, կամ եթե ծնողները մշտապես բնակվում են ՀՀ-ում:

 

 

 
ՀԱՐՑ. Իմ տատիկը բանկում ավանդ ունի իր անունով: Նա հաշվառված է որպես ավանդատու: Խնդրում եմ ասեք՝ ե՞րբ կարող է ստանալ իր ավանդը: Ե՞րբ կհասնի իր հերթը:

Գալստյան Պերճանուշ Վարդանի (1928թ. 20.09, ք. Երեւան Ռուբինյանց 10, բն. 5)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացի Պերճանուշ Գալստյանի ավանդների փոխհատուցման վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշմամբ հաստատված՝ «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման» կարգով (այսուհետ՝ կարգ) սահմանված նորմերին համապատասխան՝ որպես դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձ, Պերճանուշ Գալստյանը հաշվառվել է ավանդների փոխհատուցման ծրագրում (սոցիալական աջակցության Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժնում) եւ ձեռք բերել ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք:
Տեղեկացնում ենք, որ հաշվառված ավանդատուների փոխհատուցման վճարումներն իրականացվում են ամսական պարբերականությամբ՝ ՀՀ պետական բյուջեով ավանդների փոխհատուցման վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների եռամսյակային համամասնություններին համապատասխան: Տարեցների ընդհանուր ցուցակում Պերճանուշ Գալստյանի հերթական համարը 10735-ն է:
Տեղեկացնում ենք նաեւ, որ 2016 թվականի ապրիլ ամսվա վճարման ցուցակներում ընդգրկվել են մինչեւ 10517 հերթական համարն ունեցող տարեցները:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ավանդատուների հաշվառման, ինչպես նաեւ փոխհատուցման վճարման կազմակերպման աշխատանքներն իրականացնում են համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները կամ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները:




Լրահոս