Ինչ ցուցմունք է տվել Տիգրան Ուրիխանյանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը եւ նրա օգնական Վարդուհի Գիշյանը մայիսի 3-ից անազատության մեջ են եւ մեղադրվում են ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանից գումար շորթելու մեջ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Տիգրան Ուրիխանյանը եւ analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը նախօրեին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում առաջին անգամ ցուցմունք են տվել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովհաննիսյանն իր ցուցմունքում նշել է, որ շորթման դեպք տեղի չի ունեցել, այլ իր եւ պատգամավորի միջեւ գործընկերային հարաբերություններ են եղել, որի շրջանակներում էլ նա իրեն 300 հազար դրամ է վճարել: Փոխարենը Ուրիխանյանը պնդել է այն ամենը, ինչ նա նշած է եղել իր հաղորդման մեջ, այն է, որ Անի Հովհաննիսյանն իրենից գումար է պահանջել, որպեսզի իրենք վարկաբեկող նյութեր չհրապարակեն: Քանի որ պատգամավորի եւ կայքի տնօրենի ցուցմունքները իրար հակասում են, ուստի վաղ թե ուշ իրավապահները ստիպված են լինելու կազմակերպել նրանց առերեսումը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս