«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2016 թվականի ապրիլի 17-ին Հրազդանի քաղաքապետարանի «Մաքուր Հրազդան» ՀՈԱԿ տնօրեն Մաթեւոս Ավանեսյանը հաղորդում է տվել այն մասին, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը, Կարենն ու Մհերը այդ օրը` ժամը 10:40-ի սահմաններում, իրենց համայնքի թիվ 14 դպրոցում տեղակայված թիվ 25/09 տեղամասի մոտ փողոցում իրեն հարվածներ են հասցրել:
Ավանեսյանը հաղորդումը ներկայացրել է իբրեւ Հրազդանի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի վստահված անձը: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդումը քննելուց հետո որոշել էր սուտ մատնության հատկանիշներով քրեական գործ հարուցել: Արդյունքում Մաթեւոս Ավանեսյանը տուժողից վերածվել էր մեղադրյալի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՔԾ-ն քրեական գործն ուղարկել է քննչական կոմիտե: Այսպիսով՝ իրավապահները փորձում են կատարվածը ներկայացնել իբրեւ սովորական սուտ մատնության դեպք, որպեսզի ստիպված չլինեն նաեւ պատասխանել այն հարցին, թե տեղի ունեցածն ինչպես է ազդել քվեարկության արդյունքների վրա, եւ ամենակարեւորը՝ ում դրդմամբ է ստել Մաթեւոսը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: