«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե գործադիր մարմինն իր խոստացած երեք շաբաթների ընթացքում եթե չկարողանա կատարել այն քայլերը, որոնց մասին խոսեց կառավարության ղեկավարը, ապա սպասվում են արմատական փոփոխություններ՝ պաշտոնանկությունների տեսքով։ Ընդ որում, այս պահին բոլորն են համոզված, որ գործադիրին առանձնապես չի հաջողվելու անել այն, ինչ խոստացավ, և որ էն գլխից Դավիթ Հարությունյանի գրած «տրանսֆորմացիոն» փոփոխությունների մասին ելույթը դատապարտված է ձախողման, պարզապես ոմանց այդ ելույթի «ներքո» պետք էր ևս մեկ անգամ ցուցանել՝ պաշտոնանկությունները սահուն դարձնելու կառավարության անկարողությունը, մյուս կողմից՝ զսպելու «հեղափոխականորեն անհաղթահարելի դարձած», հերթական անգամ «խաղեր տալու» ոմանց ախորժակը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։