ԱՊՊԱ գործակալությունները ավելի քան 50 տոկոս շահույթ ունեն. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «2016թ. ապրիլի 1-ի դրությամբ ավտոապահովագրող գործակալություններին ԱՊՊԱ պայմանագրերի համար վարորդները վճարել են 5 մլրդ 811.7 մլն դրամ։ Ըստ Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած տվյալների, ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 437,424։

Մարտ ամսվա համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 727 մլն դրամ, ինչը նախորդ ամսվա համեմատ նվազել է մոտ 137 մլն դրամով։ Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 4,137 3,465, ինչը նախորդ ամսվա համեմատ նվազել է 6-ով։ Հատուցման միջին չափը 2016թ. մարտ ամսվա դրությամբ կազմել է 200,204 ՀՀ դրամ։ 2016 թվականի մարտ ամսվա դրությամբ վնասաբերության ցուցանիշը կազմում է մոտ 49%»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս