«Հրապարակ» թերթը գրում է. ««Հրազդան-ցեմենտի» հարկային պարտավորություններից առաջացած տուգանքները ներելու մասին աղմկահարույց նախագծի քվեարկության ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը թեպետ դահլիճում է եղել, բայց չի մասնակցել քվեարկությանը: Նա հրաժարվել է քվեարկությունից հետո պատասխանել մեր լրագրողի հարցերին՝ ասելով, որ ինքն «այսօր չի խոսելու»: Նախագծի տապալման նախորդ քվեարկության ժամանակ, հիշեցնենք, Կարապետյանը դեմ էր քվեարկել, ապա մեկնաբանել իր դիրքորոշումը. «Մեր երկիրն այսօր պատերազմի մեջ է, եւ պետությունը պարտավոր չէ պարբերաբար վճարել առանձին գաստրալյորների փոխարեն»: Դրան հաջորդեց Սերժ Սարգսյանի նախատինքը՝ խմբակցության հետ հավաքի ժամանակ, որից հետո ՀՀԿ խմբակցությունը հնազանդորեն եկավ նիստին եւ կողմ քվեարկեց: Փաստորեն, միայն Կարապետյանը չի ենթարկվել կուսակցական բոսի հրահանգին։ Սակայն նախագիծը երեկ երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: