
Երեկ ՆՀՀ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի առաջին տուրի հանդիպումը Հայաստանի և Բելառուսի մինչև 14 տարեկանների հավաքականների միջև:
Հայաստանի հավաքականը պարտվեց 2:4 հաշվով: Մեր թիմից գոլերի հեղինակներ դարձան Նարեկ Հովհաննիսյանը և Վազգեն Սարիբեկյանը:
Երկրորդ տուրում՝ մայիսի 18-ին, Հայաստանի Մ-14 հավաքականը կմրցի ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականի հետ: