
Երեկ ՆՀՀ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի առաջին տուրի հանդիպումը Հայաստանի և ՆՀՀ Մակեդոնիայի մինչև 15 տարեկանների հավաքականների միջև: Հայաստանի հավաքականը, հաշվի մեջ զիջելով 2 գնդակի տարբերությամբ, կարողացավ ոչ-ոքի՝ 2:2 հաշվով ավարտել հանդիպումը: Մեր թիմից 2 գոլի հեղինակ դարձավ Ժիրայր Շաղոյանը:
Մրցաշարի մրցակարգի համաձայն՝ ոչ-ոքիի դեպքում նշանակվում են հետխաղային 11-մետրանոց հարվածներ, որոնցում էլ ավելի ուժեղ գտնվեց Հայաստանի Մ-15 հավաքականը: Երկրորդ տուրում՝ մայիսի 18-ին, Հայաստանի Մ-15 հավաքականը կմրցի Բելառուսի հավաքականի հետ: