
Մայիսի 17-ին առաջնագծում սպանվել է ադրբեջանական բանակի զինծառայող Թաիրլի Նաթիգ Նամիգ օղլուն (Tahirli Natiq Namiq oğlu): Այս մասին, ինչպես փոխանցում է ԱՊԱ-ն, հայտնել են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունում:
Գործակալությունը նշում է, որ դեպքը տեղի է ունեցել «կոնֆլիկտի հարցով բանակցություններից անմիջապես հետո»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼՂՀ ՊՆ-ն հայտնել էր, որ մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը լարված է եղել, հայկական կողմն ունեցել է մեկ զոհ: