Մամեդյարովը՝ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիեննայում կայացած հանդիպումը լավ պայմաններ է ստեղծում ԼՂ հարցով բովանդակային բանակցությունների սկզբի համար: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վիեննայում կայացած հանդիպումը լավ պայմաններ է ստեղծում ԼՂ հարցով բովանդակային բանակցությունների սկզբի համար: Այդ բանակցությունները որքան հնարավոր է շուտ պետք է սկսվեն: Ինչպես նաև պետք է շոշափելի լինեն այն արդյունքները, որոնց սպասում է տարածաշրջանի բնակչությունն ու միջազգային հանրությունը»,-հայտարարել է Մամեդյարովը:

Նա նաև հայտնել է, որ համաձայն է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գնահատականի հետ:

Հիշեցնենք, որ նախօրեին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ կայացել է ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:




Լրահոս