
Չենք կարող վստահ լինել, որ Ադրբեջանը կհարգի իր վրա ստանձնած պարտավորությունները, ինչպես և չի հարգել 1994-95 թթ.զինադադարը: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երեկ տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքներին, այս մասին նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանը:
«Բայց այս անգամ կա միահամուռ հորդորը եռանախագահողների և, կարծում եմ, եթե այդ մեխանիզմները ներդրվեն, կարող ենք խոսել հասցեական խախտումների վերաբերյալ հայտարարությունների մասին», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում