Ջամալայի մայրը բացառիկ հարցազրույց է տվել Life.ru-ին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 14-ին Շվեդիայում «Եվրատեսիլ-2016»-ում «1944» երգով հաղթանակած ուկրաինացի երգչուհի Ջամալայի մայրը պատմել է, որ կասկած չուներ, որ իր աղջիկը կհաղթի:

«Համոզված էի, որ նա կհաղթի, սակայն ես շատ էի անհանգստանում նրա առողջության համար»,-պատմել է Գալինա Թումասովան:

Բացի այդ, երգչուհու մայրը պատմել է, թե ինչու է Ջամալան հենց այդ երգն ընտրել «Եվրատեսիլ-2016»-ում մասնակցելու համար:

«Սկզբում հայտնի է դարձել, որ Ջամալան չպետք է մասնակցի մրցույթին հենց այդ երգով: Դրա փոխարեն նա պետք է կատարեր այդ երգը մայիսի 18-ին Ղրիմի թաթարների արտաքսման օրը: Սակայն երբ հանձնաժողովը լսեց նրա կատարումը, լաց եղավ: Եվ պրոդյուսեր Վալերի Մելաձեն որոշեց, որ հենց Ջամալան կներկայացնի Ուկրաինան»,-ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս