
Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հարցով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ապացուցում է, որ զգուշավոր լավատեսության հիմքեր կան: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Կրեմլում համարում են, որ հակամարտության սուր փուլն արդեն անցել է, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ասել է. «Անկասկած, մեր արտաքին գործերի նախարարն անհրաժեշտ գնահատականներ է տվել: Մենք հուսով ենք, որ զգուշավոր լավատեսության հիմքեր կան այն առումով, որ դա թույլ կտա շարունակել առավել կայուն շրջանը»: