Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 80-ամյա Սարգիս Սարգսյանի անհետ կորելու դեպքի առթիվ, և միջոցներ են ձեռնարկվում՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
2016 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 00:15-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ 2016 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, 1936 թվականին ծնված Ս.Սարգսյանը դուրս է եկել իր բնակարանից և չի վերադարձել:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
1936 թվականին ծնված Երևան քաղաքի բնակիչ Սարգիս Նիկոլայի Սարգսյանն ունի մոտ 185 սմ հասակ, միջին կազմվածք, փոքր-ինչ նիհարավուն դեմք։ Ալեհեր տղամարդու ձախ թևի ուսի հատվածում առկա է դաջված խաչ: Տանից դուրս գալու օրը՝ ապրիլի 24-ին, նրա հագին եղել է կապույտ ջինսե բաճկոն, սև ջինսե տաբատ, մուգ գույնի վերնաշապիկ, սպիտակավուն կոշիկներ:
Ովքեր ճանաչում են նշված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին