Երկակի պայթյուն Բաղդադում. ավելի քան 40 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում շուկայում տեղի ունեցած երկակի պայթյունի հետևանքով 44 մարդ է զոհվել, ավելի քան 90 մարդ վիրավոր է, փոխանցում է Vesti.ru-ն:

Ավելի վաղ հաղորդվել է 25 զոհի մասին:

Իրաքի առողջապահության նախարարությունում հայտնել են, որ պայթյել են մահապարտի գոտին և ականապատ սարքը: Իրաքի ռազմական հրամանատարության տեղեկատվական բյուրոում հայտնել են, որ հարձակումն իրագործել է մահապարտ ահաբեկիչը:

Ներկա պահին դեռևս ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:

Իրաքի մայրաքաղաքում և նրա հարևան շրջաններում մշտապես պայթյուններ են հնչում, որի արդյունքում մեծ թվով խաղաղ բնակիչներ և իրավապահ մարմինների աշխատակիցներ են զոհվում:




Լրահոս