![](https://armlur.am/wp-content/uploads/2013/09/06//53035.jpg)
Առաջիկա 6 ամսվա ընթացքում կառավարությունը մշակելու է 2014-2020 թվականների էներգետիկ, տնտեսական եւ տրանսպորտային անվտանգության ռազմավարությունը։ ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի տեղեկացմամբ, նախատեսվում է կառուցել Իրան-Հայաստան երկաթգիծ, ինչպես նաեւ Հայաստանում կառուցել երկրորդ ատոմակայանը՝ էլեկտրաէներգիա վաճառելու համար։