Ադրբեջանի և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները Փարիզում ԼՂ կոնֆլիկտի շուրջ քննարկում կանցկացնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոն Փարիզում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շուրջ քննարկում կանցկացնեն, փոխանցում է ԱՊԱ-ն՝ հղում անելով ֆրանսիական դիվանագիտական աղբյուրին:

«Էլմար Մամեդյարովը մայիսի 19-ին կմեկնի Ֆրանսիա: Այցի ընթացքում նա կհանդիպի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոյի և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի հետ: Այցի ընթացքում հիմնական թեմաները երկկողմ կապերն ու Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շուրջ բանակցային գործընթացը կլինեն»,-հայտնում է գործակալությունը:




Լրահոս