Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են մի իրավախախտի, որը ապօրինաբար հատել Է հայ թուրքական սահմանը: Ինչպես տեղեկացնում ենք ՀՀ ում Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, անցած հանգստյան օրը Արտաշատի սահմանապահ ջոկատի սահմանապահները Արաքս գետի մոտ աշխատող տեղի բնակիչներից տեղեկատվություն Էին ստացել անհայտ մարդու մասին, որը հետիոտն շարժվում Էր սահմանագծից:
Տագնապի ազդանշանով մեկնել Է սահմանապահների խումբը՝ բռնելու սահմանախախտին: Սահմանապահների գործողությունների հետ միաժամանակ ՀՀ բոլոր ուժային գերատեսչությունները, կամավորների ջոկատների անդամները եւ տեղի բնակիչները ծանուցվել են հնարավոր իրավախախտի մասին: Արաքսավանի շրջանում կամավորական ջոկատների անդամների համաձայնեցված գործողությունների արդյունքում անհայտ անձը բռնվել Է եւ հանձնվել Ռուսաստանի սահմանապահներին:
Նախնական հարցաքննության ընթացքում ձերբակալվածը պարզաբանել Է, որ Պակիստանի քաղաքացի Է՝ ծնված 1998 թվականին, եւ մտադրվել Էր Հայաստանի տարածքով հասնել Եվրոպա: Նույն օրն անցկացված ֆիլտրացիոն միջոցառումներից հետո սահմանախախտը սահմանված կարգով հանձնվել Է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին, որոնք կստուգեն ձերբակալվածի վարկածը եւ կպարզեն տվյալ իրավախախտման բոլոր հանգամանքները:
Կամավորական ջոկատների այն անդամները, ովքեր մասնակցել են սահմանախախտի ձերբակալմանը, ՀՀ պետական սահմանի պաշտպանությանը ակտիվորեն աջակցելու համար կխրախուսվեն վարչության պետի կողմից: