Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 2-ին մեկնելու է Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին: Բանն այն է, որ ավարտվում է ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ժամկետը, եւ, ըստ նախատեսված կարգի, Ս. Սարգսյանը ԵԽԽՎ-ում ելույթ է ունենալու, այնուհետեւ պատասխանելու նաեւ ԵԽԽՎ պատգամավորների հարցերին: Թեեւ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան երեկ հաստատեց այս լուրը, այնուամենայնիվ, ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ երեկվա հանդիպումից հետո միգուցե Ս.Սարգսյանը, այնուամենայնիվ, խուսափի Ստրասբուրգ մեկնելուց, որովհետեւ այնտեղ նրան բավական դաժան փորձություն է սպասվում. նա դեմառդեմ հանդիպելու է նախ Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչների հետ ու պատասխանելու նրանց հարցերին: Բացի այդ, Ս.Սարգսյանին «հարցախեղդ» կանեն նաեւ եվրոպացիները՝ հատկապես արտաքին քաղաքական այս դեգերումների համատեքստում: Էլ չենք խոսում ադրբեջանցիների մասին:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ