Մայիսի 17-ին տեղի է ունեցել ԱՀ կառավարության հերթական նիստը:
Գործադիր մարմինը լրացումներ և փոփոխություններ է մտցրել ԼՂՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 23-ի «Ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների զավակներին, փախստականներին և բազմազավակ, միածնող ընտանիքներին հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ, բնակելի տներ գնելու կամ բնակելի տներ կառուցելու և (կամ) վերանորոգելու նպատակով պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» N 889-Ն որոշման մեջ:
Նոր որոշման ընդունումը պայմանավորված է նշյալ քաղաքացիների համար, նրանց կողմից բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու դեպքում, ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ:
Որոշմամբ՝ բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու նպատակով ԼՂՀ անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող երրորդ խմբի հաշմանդամներին, փախստականի կարգավիճակ ունեցող շահառուներին տրամադրվում է գործարքի արժեքի մինչև 20 տոկոսային կետի չափով կանխավճար՝ հետ վերադարձման պայմանով, ապա՝ նաև բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու նպատակով վերը նշված շահառուներին գործարքի արժեքի մինչև 20 տոկոսային կետի չափով կանխավճարը կտրամադրվի անհատույց: