ԵԱՀԿ Մինսկի խումբը ոգևորված է ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև Վիեննայում կայացած հանդիպման արդյունքներով: Այս մասին այսօր հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, փոխանցում է Trend-ը:
«Երկու երկրների նախագահները պարտավորվել են պահպանել հրադադարի ռեժիմը, ակտիվացնել վստահության միջոցներն ու հաջորդ ամիս սկսել բանակցությունները, ինչը կհանգեցնի հակամարտության համապարփակ կարգավորմանը»,- ասել է Ուորլիքը:
Նրա խոսքով՝ նախագահները քաղաքական կամք են դրսևորել, որպեսզի դուրս գան ստատուս-քվոյի շրջանակներից և տարածաշրջանի բնակչության օգտին միջոցներ ձեռնարկեն:
«Այդ հարցում Միացյալ Նահանգներն ու համանախագահները պատրաստ են ցանկացած անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել»,-ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը: