«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, վերջերս ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նախաձեռնել է ԱԺ ոչ կոալիցիոն ուժերի անունից քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի մասին մի հայտարարություն տարածել: Նախնական համաձայնություն է ձեռք բերվել, որ հայտարարությունը պիտի ստորագրեին ՀԱԿ-ից` Լ. Զուրաբյանը, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը, «Ժառանգություն»-ից՝ Ռուբիկ Հակոբյանն ու ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը: Սակայն հայտարարության տակ ստորագրել են բոլորը, բացի ՀՅԴ-ական Ռուստամյանից: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ պայմանավորվածությունից հետո Ռուստամյանն ուղղակի անհետացել է՝ այդպես էլ չպատասխանելով ՀԱԿ-ի ներկայացուցչի զանգերին: Եվ ահա, օրեր անց հայտնի դարձավ, որ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանին առաջարկել են առաջիկայում եվրոպական որեւէ երկրում դեսպան նշանակել: «Ժողովուրդ»-ին չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ ոչ Ռուստամյանից, ոչ որեւէ ՀՅԴ-ականից. նրանք մի քանի օր է՝ չեն պատասխանում մեր հեռախոսազանգերին:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ