Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում ձեռքբերված համաձայնությունները պետք է վերջ դնեն Լեռնային Ղարաբաղում «ապրիլյան ճգնաժամին»: Նման կարծիք է հայտնել ԱՀՊ երկրների հարցով ՌԴ Պետդումայի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այդ համաձայնությունները չափազանց կարևոր են՝ հաշվի առնելով այն, որ կոնֆլիկտը շարունակում է մնալ լարված և կյանքեր խլել»,- ասել է Սլուցկին:
Նրա կարծիքով՝ Վիեննայի համաձայնությունները պետք է ԼՂ հակամարտության գլոբալ կարգավորման մոդել դառնան: «Դա այն խնդիրն է, որը մենք իրավունք չունենք թողնել հաջորդ սերնդին»,- ընդգծել է ՌԴ պետդումայի պատգամավորը: