Վերահաստատվեց, որ 1994 թ. զինադադարն անժամկետ է. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն  ԱԺ հայտարարությունների ժամին ելույթ է ունեցել։ Նա խոսեց երեկ ՎԻեննայում տեղի ունեցած նախագահների հանդիպման մասին:

«Հասարակական-քաղաքական կյանքի ամենաառանցքային հարցը շարունակում է մնալ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա իրավիճակը և բանակցությունների վերսկսման հնարավորությունը: Հայաստանյան կողմը հստակ ներկայացրել է իր թեզիսները, և երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարությունը վերահաստատեց, որ նրանք ընդունում են պաշտոնական Երևանի առաջարկները՝ ևս մեկ անգամ պնդելով, որ 1994 թվականին կնքված զինադադարն անժամկետ է  և վստահության մեխանիզմների հետաքննությունն  ուղղակի անհրաժեշտություն է»:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս