«ՏԱՄՈԺՆՈՒ» ԿԱՅՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը («Տամոժնի Գագո») պատրաստվում է սեփական լրատվական կայքը «բացել»: Մեր տեղեկություններով, կայքն արդեն «գրանցվել» է, ու մտադիր են առաջիկայում առավել ակտիվ գործունեություն ծավալել: Նույն աղբյուրների փոխանցմամբ, Գ. Խաչատրյանին հատկապես բարկացրել է այն, որ հայրենի իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչներն անձնական կայքերն ունեն ու իրենց ցանկալի պահին կարողանում են «տոպկել»՝ ում կամենում են: Եվ ահա «Տամոժնի Գագոն» էլ է որոշել հետ չմնալ. այսուհետ նա էլ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ այլոց օրինակով «քլնգելու» է իրեն ոչ ցանկալի մարդկանց: Սակայն մեր այս տեղեկությունը ՊԵԿ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, բնականաբար, հերքեցին:




Լրահոս